
Լոնդոնի «Քրիսթալ Փելաս»-ը վարձակալել է «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոյին: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելաս»-ում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մրցաշրջանում Սանոգոն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ: