Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ներկայացրել է իր կարծիքը «Ոսկե գնդակ» մրցանակի մասին:
«Ես դեմ եմ «Ոսկե գնդակ»-ին, քանի որ կարծում եմ, որ ֆուտբոլը թիմային խաղ է։ Ես ոչ ոքի օգտին չէի քվեարկի, քանի որ դեմ եմ այդ մրցանակին»,- նշել է Վենգերը:
Նշենք, որ 2014թ. «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։