Վոլգոգրադում ձերբակալվել է Գերմանիայում ու Հայաստանում հատկապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 37-ամյա Անդրանիկ Երեմյանը: Կատարված խուզարկության ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաեւ մի քանի կեղծ անձնագրեր` տրված տարբեր քաղաքացիների:
Հաստատվել է, որ հենց նա է 2003թ. հունիսի 25-ին Երեւանի Նուբարաշենի խճուղում կրակել «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել էին ավտոմեքենայի վարորդը` Սաշիկ Հակոբյանը, եւ ուղեւորները` ՀՀ ՊՆ բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի եղբայրը` Արկադի Գեւորգյանը:
Մեքենայում գտնվող սպանված Արկադիի եղբայրը` Արտյոմ Գեւորգյանը, ստացել էր մարմնական ծանր վնասվածքներ: Կատարված հանցանքի համար, համաձայն ՀՀ օրենսդրության, Երեմյանին սպառնում է ցմահ ազատազրկում:
ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԳՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ