Ռուսաստանի Աշխատանքի նախարարությունն առաջարկում է մինչ 2018 թ. ռուս չինովնիկների հետ անցնել «արդյունավետության պայմանագրերի» ու աշխատավարձը վճարել՝ ելնելով նրանց արդյունավետությունից. գրում է «Իզվեստիա» թերթը:
Թերթի տվյալների համաձայն՝ նոր պայմանագրերը սովորական աշխատանքային պայմանագրերի նման կլինեն, սակայն դրանցում կնշվեն արդյունավետության գնահատականների չափանիշներն ու ցուցանիշները, որին պետք է հասնեն պետական ծառայողները:
Նշվում է, որ ցանկացած գերատեսչության համար պահանջների իր ցուցակը կձևավորվի: