ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հետ կկանգնի՞ իր հրաժարականից, թե՞ որոշ ժամանակ անց կնշանակվի մեկ այլ պաշտոնում: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը դժվարացավ կանխատեսումներ անել: “Կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը, խորապես հասկանալով թե՛ հասարակության պահանջը, թե՛ ստեղծված իրավիճակը, իր այս քայլով ստեղծեց նախադեպ, որ այլեւս որեւէ թիկնազորի անդամ երբեւիցե որեւէ մեկի վրա ձեռք չի կարողանա բարձրացնել: Քանի որ դրանով վտանգում է ոչ միայն իրեն, այլեւ իր պաշտպանյալի թե՛ հեղինակությունը, թե՛ մարդկային բոլոր արժանիքները“,-ասաց մեր զրուցակիցը:




Լրահոս