ԱԺ արտահերթ նիստը չի կայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարսնաքարի” գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորական նախաձեռնությունը տապալվեց: Անհրաժեշտ 44 ստորագրությունների փոխարեն 24 ժամվա ընթացքում միայն 21 պատգամավորներ ստորագրեցին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ: Պատճառն այն, էր որ ԲՀԿ խմբակցության անդամների մեծ մասը Հայաստանում (իսկ գուցե և ընդամենը ԱԺ-ում) չեն, իսկ առանց ԲՀԿ-ի, անգամ ողջ ՀԱԿ, ՀՅԴ, և “Ժառանգություն” խմբակցությունների կազմով անհնար էր ակնկալել, որ կհավաքվի 44 ստորագրություն:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ “Հարսնաքարի” գործով ԱԺ արտահերթ նիստ չհրավիրվեց ԲՀԿ-ի “մեղքով”, քանի որ այս խմբակցության շատ պատգամավորներ, չնայած ԱԺ-ն դեռևս պաշտոնական արձակուրդի մեջ չէ, արդեն իսկ մեկնել են արտասահման:




Լրահոս