«BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են երկրում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այցելել են Աբովյան քաղաքի ծննդատուն:

Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների առաջնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ. տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաև երակային ներարկման պոմպ: Մարզային ծննդատներին տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին:

«Արդեն յոթ տարի Հայաստանում շարունակվում է նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Դրա արդյունավետության մասին է փաստում նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը: «BirthLink» ՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի` մենք կարողացել ենք վերազինել Երևանի և մարզերի մի շարք ծննդատներ, ինչպես նաև՝ կազմակերպել ոլորտի մասնագետների վերապատրաստում` բարդությունների և հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և նորածինների կյանքը փրկելու համար: Այս ծրագիրն ապացուցել է իր կարևոր նշանակությունը: Չի կարելի լինել անտարբեր և մնալ դիտորդի դերում, երբ խոսքը մանկան կյանքին է վերաբերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով` առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)




Լրահոս