
«Սպորտինգ»-ում վարձավճարով հանդես եկող «կարմիր սատանաների» կիսապաշտպան Նանին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մասին.
«Գիտեմ, որ իմ՝«Մանչեսթեր Յունայթեդ»-ում լինելը ցանկալի է: Ես ինքս եմ որոշել վարձավճարով հանդես գալ, և դա ճիշտ ընտրություն էր։ Եթե ես ևս մեկ մրցաշրջան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում մնայի, ինձ համար հետագայում բարդ կլիներ: Ես կարոտում էի ընտանիքիս և ընկերներիս, ինչ-որ նոր բան էի ցանկանում»,- Նանիի խոսքերն է մեջբերում «Goal.com» կայքը։