Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչ՝ «Բրայնտոն»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) նշել է, որ նախորդ օրը կայացած հանդիպումների արդյունքները որպես զգուշացում են ծառայել իր թիմի համար:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանդիպումներում Անգլիայի Գավաթի համար պայքարը լքել էին «Չելսի»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Սաութհեմփթոն»-ը:
«Նախօրեին կայացած հանդիպումները մեր ենթագիտակցության մեջ էին: Նրանք կարծես զգուշացում լինեին մեր թիմի համար: Այժմ մենք Անգլիայի Գավաթի համար պայքարի ֆավորիտներից ենք, սակայն չեմ կարող ասել կհաղթենք, թե ոչ», – Վենգերի խոսքերն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը: