Միայն 30 մլն դրամ` զուգարաններից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում: Միչդեռ Երեւանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով, ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր:

Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում:

Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ: Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է: Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց. «Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար: Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր:

Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»: Այդ «խնդրանքից» հետո Վաղարշը ամսական մոտ 30 մլն դրամ է ստանում»;

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս