Օրվա ֆիլմը՝ «Նոկդաուն / Нокдаун». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

Կրելով մի քանի անընդմեջ պարտություն՝ ծանրքաշային բռնցքամարտիկ Ջիմ Բրեդոկը հուսալքությունից որոշում է թողնել սպորտը: Մեծ դեպրեսիայի ժամանակ Բրեդոկն անցնում է ցանկացած գործի, որը կօգնի նրան հոգալ ընտանիքի ծախսերը:

Այդ ամենով հանդերձ՝ Ջիմը հույս ունի կրկին վերադառնալ ռինգ: Եվ ահա նրան նման շանս է ընձեռվում. վերջին պահին նա փոխարինում է մի մարզիկի, ով պետք է մենամարտեր աշխարհի չեմպիոնի տիտղոսին հավակնող բռնցքամարտիկի հետ: Ի զարմանս բոլորի՝ նա հաղթում է արդեն 3-րդ ռաունդում: Ջիմը շարունակում է մենամարտերն ու հաղթանակները, և նրա սպորտային կարիերայի գլխավոր մենամարտը կկայանա աշխարհի չեմպիոն Մաքս Բաերի հետ, ով ռինգում արդեն երկու մարդու է սպանել:

Nokd_2

e5DPY76DZSMnbLbSTCKp2BsTrcc

1152x864

Անվանում՝  «Նոկդաուն»

Օրիգինալ անվանում՝  Cinderella Man

Թողարկման տարեթիվ՝  2005

Ժանր՝ դրամա, կենսագրական

Ռեժիսոր՝ Ռոն Հովարդ

Դերերում՝ Ռասել Քրոու, Փոլ Ջամատտի, Ռենե Զելվեգեր, Քոնոր Փրայս, Նիկ Սմիտ, Մեթյու Ջ. Թեյլոր, Բրյուս ՄակԳիլ, Բոյդ Բենքս և այլք:

 

Թրեյլեր




Լրահոս