Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին հանրային պաշտպան է տրամադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։

Armlur.am-ը ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ այդ գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը եւ Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։ Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։ Վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապահովելու է մեղադրյալի եւ տուժողների իրավահաջորդների հանրային պաշտպանների աշխատանքային անկախությունը եւ ազատությունը՝ շահերի բախումների հնարավորությունը բացառելու նպատակով։




Լրահոս