
«Արսենալ»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան ճանաչվել է ակումբի` հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 30-ամյա իսպանացուն իրենց ձայներն են տվել հարցվածների 61.6 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիս Կոկելենը (14.3 տոկոս), երրորդը` Ալեքսիս Սանչեսը (13.1 տոկոս):
Նախորդ ամիս Կասորլան դարձել էր երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: