Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը պետք է չեղյալ համարել:
«Ամբողջ Եվրոպայում երբեք այսքան ցածր ակտիվություն չէր գրանցվել: Հիմնականում ոչինչ տեղի չունեցավ: Սա խոսում է այն մասին, որ ֆինանսական ֆեյր-փլեյն ազդեցություն է գործում: Այդ է վկայում նաև նախորդ տարիների փորձը:
Սա ևս մեկ անգամ հաստատում է տեսակետը, որ հունվարի տրանսֆերային պատուհանը պետք է չեղյալ համարել ու մրցաշրջանը խաղալ նույն կազմով», – նշել է Վենգերը: