ՃՏՊ` Թբիլիսյան խճուղում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 23LL695 պ/հ և «Լադա 010» մակնիշի 34TU161 պ/հ ավտոմեքենաները: «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Խ. Խ.-ը (ծնվ. 1955թ.) և Հ. Վ.-ը (ծնվ.1958թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Վ.-ինը՝ կայուն ծանր::
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և կատարել հոսնաքազրկում:




Լրահոս