ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները շարունակում են քննարկման առարկա դառնալ աշխարհի շատ երկրներում: Ոմանք ցավով են արձանագրում, որ ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան միջազգային նորմերին համապատասխան, ոմանք էլ պնդում են, թե Արցախում շինծու ժողովրդավարություն է:

ՀԱՐՑ. Որպես ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագետ՝ ո՞րն է Ձեր գնահատականը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն արդեն հայտարարել է իր տեսակետը, եւ դեսպանն այս հարցում հայտնելու բան չունի: Ըստ Քեթրին Էշթոնի՝  Եվրոպական միությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական դաշտը, որի համաձայն՝ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել նախագահական ընտրությունները: «Վերոնշյալ ընտրությունները չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում»,-նշվում է նրա հայտարարության մեջ:

Գերմանիայի դեսպանի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես Եվրոպական միության անդամ երկրի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի դեսպան՝ կարող եմ միայն հղում կատարել ՄԽ համանախագահների ու ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարություններին։ Ըստ այդմ՝ համանախագահներն ընդունում են ԼՂ փաստացի իշխանությունների կողմից իրենց բնակչության հանրային կյանքը նման ընթացակարգով ժողովրդավարական եղանակով կազմակերպելու ջանքերի անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ, համանախագահները նշում են, որ իրենց երկրներից ոչ մեկը, եւ ոչ էլ որեւէ այլ երկիր, չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։  Համանախագահները ընդգծում են, որ հուլիսի 19-ի ընթացակարգը ո թյան տեւական եւ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների արդյունքի վրա։

ԱՆՐԻ ՌԵՆՈ
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ
եւ լիազոր դեսպան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկանում էի տեղեկացնել, որ դեսպանի պատախանն ընտրությունների վերաբերյալ նույնն է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունը: Այն է՝ համանախագահները նշում են, որ իրենց երկրներից ոչ մեկը, եւ ոչ էլ որեւէ այլ երկիր չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։  Հուլիսի 19-ի ընթացակարգը չի կարող ազդել ԼՂ հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների արդյունքի վրա:

ԱՄՆ-ի դեսպանի հասարակայնության հետ
կապերի եւ տեղեկատվության բաժին
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս