«Ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ ՔԿ-ն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն». Թ. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած միջադեպի ժամանակ պարզապես կանգնած են եղել Կառավարության շենքի մոտ:

Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, «Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանին և նրա թիմակից ընկերներին:

✔️ Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանը փոխանցեց, որ «ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց։ Պայքարը շարունակվում է, և Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այլընտրանք չկա։ Ինչքան շուտ, այնքան՝ լավ: Բացի այդ, մայիսի 20-ին` ժամը 12:00-ին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ պլանավորված ակցիան պիտի իրականացնենք՝ ԴԱՀԿ-ից համաներման պահանջով:

Բացի այդ, ավելացնեմ, որ

Սրբազանը մենակ չի՛ մնա, հայ ազգի ողջ սերուցքը Սրբազանի կողքին է, և պայքարը շարունակվելու է»: Նա պնդեց, որ իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքն անհիմն է:

✔️Ձերբակալված քաղաքացիներ Մինաս Նովշադյանը,

✔️Տարոն Դավթյանը (ով, ի դեպ, 2 պատերազմների կամավոր մասնակից է եղել),

✔️Միքայել Հովհաննիսյանը և

✔️Սերգեյ Ամիրխանյանը ևս վստահեցրին, որ իրենց ձերբակալությունը հանիրավի է, քանի որ բոլոր տեսանյութերում երևում է՝ իրենք հակաիրավական որևէ քայլ չեն արել. ո՛չ բռնություն, ո՛չ հայհոյանք:

⁉️Այսինքն՝ պարզապես ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ Քննչական կոմիտեն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն: Իսկ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մարդկանց հանիրավի բանտարկության համար. կարևոր, բայց դեռ անպատասխան հարցեր են…

Հուսամ` խմբի ներկայացուցիչները շուտով ազատ կարձակվեն՝ ներառյալ Վ. Չախալյանը, եթե չկա քաղաքական հրահանգ»:




Լրահոս