Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է:
Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս ներկա էր քառասունքին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե դեռևս հստակ պատասխան չկա, թե սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը:
Նա հայտնեց, թե Մոսկվայում ևս բարձրացրել է այս հարցը: Պատասխանը եղել է՝ Պերմյակովին չեն կարող հանձնել, սակայն պատրաստ են քննչական համատեղ գործողություններ իրականացնել:
Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանը խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի՝ նշելով, թե ամեն ինչին կպատասխանի իր ժամանակին: Նա խուսափեց պատասխանել նաև իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին վերաբերող հարցերի: