Արսեն Վենգերը չի հավատում, որ իր թիմը դուրս կգա ՉԼ քառորդ եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հավատում, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Առաջին խաղում անգլիական ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել էր ֆրանսիական «Մոնակո»-ին:

«Ցանկանում ենք մրցաշրջանը դրական նոտայով ավարտել: Թիմից դրական արդյունք եմ ակնկալում Պրեմիեր լիգայում: Առաջին եռյակում տեղ ունենալու հնարավորություն ունենք:

Ցավալի է, որ 4-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դուրս ենք մնում մրցաշարից: Ոչ ոքի չեմ մեղադրում: Այդ երեկո ամեն ինչ մեր դեմ էր»,- հայտարարել է Վենգերը:




Լրահոս