Աբդուլլահ Օջալանը կարող է ազատ արձակվել բանտարկությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» ղեկավար Աբդուլլահ Օջալանը կարող է ազատ արձակվել բանտարկությունից. այս մասին «Հյուրիյեթին» հայտնել է «Արդարացում ու զարգացում» կուսակցության նախկին փոխնախագահ Միրմեհմետ Դենգիր Ֆիրատը:

Նրա խոսքերով՝ ներկայում ոչ մի անհրաժեշտություն չկա Օջալանին բանտարկության մեջ պահելու համար, քանի որ նա դեմ է հանդես գալիս բռնությանն ու ահաբեկչությանը:

«Օջալանն այժմ դեմ է հանդես գալիս բռնության բոլոր տեսակներին. նա նաև կոչ է արել Քրդական աշխատավոր կուսակցության զինյալներին զենքը վայր դնել»,- նշել է Ֆիրատը:

Հիշեցնենք՝ 1999թ. փետրվարի 15-ին «Քրդական աշխատավոր կուսակցության» առաջնորդը ձերբակալվել էր Քենիայում և հանձնվել Թուրքիայի իշխանություններին, ապա` բանտարկվել Մարմարի ծովի Իմրալի կղզում:




Լրահոս