![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/G_Schalke_Mkhitaryan_2_bvbnachrichtenbild_regular.jpg)
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին:
«Շալկե»-ի դեմ խաղում խփած գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը սեփական ուժերին: Ուշադրությամբ հետևում եմ Հենրիխի խաղին՝ փորձելով բաց չթողնել «Բորուսիա»-ի հանդիպումները: Զգացվում էր, որ վնասվածքից հետո Մխիթարյանը խաղից խաղ ավելացնում է ինչպես ֆիզիկականի առումով, այնպես էլ՝ մտավոր:
Վստահ եմ, որ առաջիկայում ավելի լավ կսկսի խաղալ ինչպես նա, այնպես էլ «Բորուսիան»: Դորտմունդցիներն ի զորու են Բունդեսլիգայում պայքարել եվրագավաթների ուղեգրերի համար», – նշել է Բերեզովսկին: