Ամերիկացի ռեփեր 50 cent-ը պատրաստ է 1.6 մլն դոլար խաղադրույք կատարել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հաղթանակի վրա ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի դեմ մենամարտում:
Մարտը կկայանա մայիսի 2-ին Լաս Վեգասում:
Նշենք, որ ամերիկացին պրոֆեսիոնալ կարիերայում մասնակցել է 47 մենամարտի և հաղթել բոլորում: Պակյաոն մասնակցել է 64 մենամարտի, հաղթել` 57-ում, պարտվել` 5-ում, երկուսն էլ ավարտել է ոչ ոքի: