«Վատ եմ գնահատում, իհարկե, շատ մտահոգիչ, ուրիշ պատասխան չունեմ»: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Այն հարցին, թե ինչի հետևանք է, որ օրը ցերեկով երեք մարդու են սպանում փողոցում, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քննությունը պետք է դրա պատասխանը տա»: Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դեպքը քրեակատարողական հիմնարկի տարածքում չի եղել՝ նշելով, որ կոնկրետ չի կարող պատասխանել՝ այդ տարածքում տեսախցիկներ կան, թե` ոչ:
Հիշեցնենք, որ երեկ հնչած կրակոցների հետանքով մահացել են քրեական հեղինակություններ Թադևոսյան Դրաստամատը, Ղազարյան Լևոնը, Նազարյանց Մեսրոպը։