«Բարսելոնա»-ն փայլուն մարզավիճակում է. Ինյեստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ թիմը ներկայումս կենտրոնացած է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի վրա: Նշենք, որ այն կայանալու է մարտի 8-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:

«Բարսելոնա»-ն փայլուն մարզավիճակում է: Մենք ուրախ ենք, որ կարողացանք Իսպանիայի գավաթի եզրափակիչ անցնել:

Ներկայումս կենտրոնացած ենք «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի վրա: Կշարունակենք պայքարել Իսպանիայի առաջնության չեմպիոնության համար»,- նշել է Ինյեստան:




Լրահոս