
Լեգենդար չեմպիոն Մայք Թայսոնն ու Էվանդեր Հոլիֆիլդը կարծիքներով են կիսվել Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու Մեննի Պակյաոյի մենամարտի մասին, որը կկայանա մայիսի 2-ին Լաս-Վեգասում:
«Մեյվեզերը ստիպված է կռվել, քանի որ եթե նրա հարվածները տեղ չհասնեն, ռաունդները մյուս կողմի օգտին կլինեն: Նույն բանն էլ կլինի, եթե Ֆլոյդը նահանջի,- կարծիք է հայտնել Թայսոնը:
«Չգիտեմ, թե ով կհաղթի, այդ իսկ պատճառով էլ կդիտեմ այդ մենամարտը: Անգամ եթե դրա համար ստիպված լինեմ վճարել, ես, միևնույն է, կհետևեմ մենամարտին, քանի որ դա կլինի մեծ իրադարձություն,- ասում է Հոլֆիլդը: