
Կոտ դ’Իվուարի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոն մարդկության դեմ ուղղված հանցագործության համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է նրա փաստաբանը:
Սիմոնա Գբագբոյին նաև մեղադրել են պետական անվտանգության խաթարման, քսենոֆոբիայի ու զինված խմբավորումներ ստեղծելու մեջ, որոնք մասնակցել են 2011թ ընտրություններից հետո գրանցված բռնություններին, ինչի արդյունքում 3000 մարդ է զոհվել:
Նրան դատել են Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի 82 կողմնակիցների հետ միասին: