Եթե չստացվի Ռոյսը, ձեռք կբերեն Կոստային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Դուգլաս Կստան կրկին հայտնվել է կատալանական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: Այսօր սպասվող «Բավարիա»-«Շախտյոր» խաղին ներկա է գտնվելու «Բարսելոնա»-ի սկաուտներից մեկը, ով իր ուշադրությունը սևեռելու է Դուգլաս Կոստայի վրա:

Կատալոնական ակումբը մտադիր է հզորացնել թիմի հարձակվողական գիծը և այդ նպատակի համար նրանք ցանկանում էին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, բայց, եթե դա չհաջողվի, ապա ամբողջ ուշադրությունը կսևեռվի Կոստայի վրա:

Նշվում է, որ կատալոնացիները բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրվում էին դեռ երկու տարի առաջ:




Լրահոս