Մումբաիում փլուզվել է մետրոյի էստակադան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնդկաստանի Մումբաի մեգապոլիսում կառուցվող մետրոյի էստակադան փլվել է, ինչի հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ բետոնի փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել: 
50-մետրանոց էստակադան փլվել է Անդհերի շրջանում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները, որոնք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է,-գրում է  RIA Novosti-ն: Դեպքի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ: Վթարի հետևանքով ճանապարհի վրա խոշոր խցանում է առաջացել:




Լրահոս