
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Նաիրիտ գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության, այնուհետև` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ` ակնկալելով հանդիպում նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Վերջինս Ֆինանսների նախարարությունում ինչ-որ քննարկման էր մասնակցում և փոխնախարարի միջոցով հավաքվածներին փոխանցեց, որ վաղը` ժամը 11:00-ին, նաիրիտցիներից 5-6 հոգու կընդունի:
Սակայն հավաքված նաիրիտցիները հրաժարվեցին հեռանալ նախարարության շենքի մոտից` հուսալով, որ այսօր ևս նախարարը կմոտենա իրենց, քանի որ, նաիրիտցիներից մի քանիսի խոսքով, իրենք այնքան էլ չեն հավատում, որ վաղը Զախարյանն իրենց կընդունի