
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի պատրաստվում հեռանալ լոնդոնյան ակումբից:
«Ցանկանում եմ մնալ այստեղ, քանի որ 3-ամյա պայմանագիր ունեմ «Արսենալ»-ի հետ: Բոլորին է հայտնի, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել, սակայն դեռ մտադիր չեմ փոխել ակումբային գրանցումս: Մեր թիմը կշարունակի պայքարել Անգլիայի չեմպիոն դառնալու համար»,- նշել է Օզիլը: