ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Forbes-ի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունները, թե Պուտինը հայր է դարձել:
«Պուտինի` հայր դառնալու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը», – նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շվեցարական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զուգընկերուհի 32-ամյա նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևան որդի է ունեցել, որն էլ պատճառ է դաչձել ՌԴ նախագահի անհետացման համար: