Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԵՊՀ-ում դասերը վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էր Armlur.am-ը, ԵՊՀ 3-րդ ուսումնական մասնաշենքից ուսանողներն ու դասախոսներն այսօր տարհանվել են մասնաշենքում պայթուցիկ սարքի առկայության պատճառով:

Armlur.am-ը քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացավ, որ ահազանգը կեղծ է եղել, ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել: Դասերը համալսարանում արդեն վերսկսվել են:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ, որ ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Իրականացվել է տարհանում, որի արդյունքում տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը:




Լրահոս