Թուրքիան արտաքսել է 1170 մարդու, ովքեր ցանկացել են անդամակցել ԻՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանություններy երկրից արտաքսել են 1170 օտարերկրյա քաղաքացիների, ովքեր պատրաստվում էին անդամակցել «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորմանը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք նրանց ձերբակալում ու հետ ենք ուղարկում: Այդ կերպ կվարվենք նաև հետագայում, եթե մեզ հետ համագործակցեն ու տեղեկացնեն: Մեր ԱԳՆ տեղեկություններով` ահաբեկչական կազմակերպություններին հարելու համար Թուրքիա մուտքն արգելված է 12 520 մարդու համար: Մենք երկրից արտաքսել ենք 1170 մարդու»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային մեղադրել այն բանում, որ օտարերկրյա զինյալներն օգտագործում են Թուրքիայի տարածքը Սիրիա ներթափանցելու համար, եթե թուրքական իշխանություններին չեն ներկայացվում այդ անձանց մասին հետախուզական տվյալներ:




Լրահոս