Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը.
“Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործման, Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակի մասին բազմաթիվ քաղաքացիների ահազանգի հիման վրա իմ կողմից պատագամավորական հարցում էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իմ վերոնշյալ հարցմանն ի պատասխան փաստել է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ,բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են ավելի քան հինգ հարյուր աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:ե
Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել աղբավայրեր՝ որպես կենցաղային թափոնների գործածության օբյեկտի տեղադրման վայր, սակայն այսօրվա գոյություն ունեցող աղբավայրերը չեն համապատասխանում օրենքների պահանջներին, այս մասին է փաստում ՀՀ կառավարության պատասխանը, որից մեջբերում եմ.
 ….տարածքը որպես աղբավայր գործածելու վերաբերյալ բնապահպանական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համաձայնություն չի տրվել, ….ՀՀ բնապահպանության նախարարության կողմից աղբավայրի վերաբերյալ նախագծային փաստաթղթերի փորձաքննություն չի իրկանացվել, …. թեմատիկ ստուգումներ չեն իրականցվել…. հողահատկացման համաձայնություն ՀՀ առողջապահության նախարարության կողմից չի տրվել, …. “Մասիս բնակարանային կոմունալտնտեսության” ԲԲԸ-ի կողմից թափոնների անձնագրավորում չի իրականացվել,…. Ընկերության կողմից թափոնների գրանցամատյան չի կազմվել և համապատասխան հաշվառում չի իրականացվել, …. Բացակայում է աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքն իր սանիտարա-կենցաղային շենքով…, ներկա վիճակում աղբանոցում նկատվում են այրման օջախներ և ցանկապատի մի մասի բացակայության պատճառով աղբը տարածված է շրջակայքում…., ստորգետնյա ջրերն աղտոտումից զերծ պահելու նպատակով աղբավայրն ապահովված չէ կուտակված սպառման թափոնների խտացված ծավալի խորություններում առաջացող կեղտաջրերի հեռացման համակարգով, ….Մասիս քաղաքի աղբավայրի ներկայացված խնդիրները բնորոշ են հանրապետությունում առկա գրեթե բոլոր գործող աղբավայրերին,…”:
Վերը թվարկվածն արձանագրելով՝ Արարատի մարզպետը ՀՀ վարչապետին առաջարկում է աղբանոցը թողնել նույն տարածքում՝ ամբողջությամբ ցանկապատելով այն, աղբը լցնե՝, պահպանելով սահմանված կարգը, և խստորեն արգելել աղբանոցի տարածքում աղբի այրումը:
Չնայած Արարատի մարզպետի առաջարկությանը և ՀՀ կառավարության կողմից արձանագրված վերը թվարկված օրենքների կոպիտ խախտումներին՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով:
Միանշանակ է և անվիճելի, որ ՀՀ կառավարությունը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության աղբավայրերը 60-ից հասցրել է 500-ի: Եվ շարունակելով իր կողմից 20-ամյա արատավոր գործունեությունը՝ ոչ հեռու ապագայում Հայաստանի Հանրապետության զգալի մասը կվերածի աղբանոցի”:




Լրահոս