ԿԳՆ անձնակազմը 300 հազար դրամ կփոխանցի վիրավոր զինծառայողի բուժման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ԿԳՆ անձնակազմի կողմից 300 հազար դրամ կփոխանցվի մարտի 19-ին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած 23-ամյա զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման համար նախատեսված հաշվեհամարին:

Տեղեկացնենք, որ զինվորական պարտականությունները կատարելիս, հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման համար հարկավոր է դրամական օգնություն:
Գևորգ Էդիկի Եղիազարյանը՝ 1992թ-ին ծնված 2011թ-ի Դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում ՝շփման I գծում , մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակռակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել:
Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրաելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:

Դրամական փոխանցումներ կատարելու համար բացվել են հետևյալ հաշվեհամարները` AMD 24100321447500, USD 24100321447501, EUR 24100321447502:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:




Լրահոս