
Մարտի 22-ին, ժամը 12.28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Սակրավորները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: