Իսրայելցին 5 ժամ կախված է մնացել օդում ՝ մեկ ձեռքով հենվելով պատին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թել-Ավիվում հանրահայտ իսրայելցի իլյուզիանիստ Հեզի Դին 5 ժամ կախված է մնացել օդում` գետնից մի քանի մետր բարձրության վրա՝ մեկ ձեռքով հենվելով առևտրի կենտրոնի պատին: Անցորդները զարմանքից քար էին կտրել՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր: Սակայն գաղտնիքն այդպես էլ չի բացահայտվում:

Եվ սա վաղուց է արդեն Հեզի Դինի առաջին խենթ հնարքը չէ: Ավելի վաղ նա 64 ժամ նստել է սառցե արկղի մեջ, կախվել է վառվող պարանից, ցատկել է երկնաքերից ու 35 ժամ կանգնել է 28 մ բարձրության վրա, որպեսզի դիմացկունության ռեկորդ սահմանի:




Լրահոս