Ստամբուլի բանուկ փողոցներից մեկում ճեպընթաց ավտոբուս է հրդեհվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 մետրանոց ճեպընթաց ավտոբուսը՝ մետրոբուսը, հրկիզվել է Ստամբուլի փողոցներից մեկում: Տրանսպորտային միջոցը Շիրինեվլերից Ավջիլար է ուղևորվել Ստամբուլի ամենաբանուկ մայրուղիներից մեկով: Երթևեկության ընթացքում բռնկվել է մետրոբուսի շարժիչը: Ուղևորներն անհապաղ կերպով տարհանվել են:

Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, կրակն արդեն «պարուրած է եղել» ողջ ավտոբուսը: Վառվող ավտոբուսից բարձրացող ծուխը երևացել է հեռվից:

Հրդեհի բռնկման պատճառները ճշտելու համար կատարվում է հետաքննություն:




Լրահոս