Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A-320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն ցանկացել է ոչնչացնել ինքնաթիռը: Ւնքնաթիռի սև «արկղերը» ցույց են տալիս, որ նա ողջ է եղել ու շնչել է մինչ երկրի մակերևույթի հետ ինքնաթիռի բախումը:
Ռոբենի խոսքերով՝ երկու օդաչուներից մեկը վթարից առաջ օդաչուների խցիկից դուրս է հայտնվել ու չի կարողացել հետ վերադառնալ:
Համաձայն «սև արկղերից» ստացված տվյալների՝ օդաչուն հուսահատորեն փորձել է վերադառնալ ինքնաթիռի ղեկին, սակայն դուռը փակ է եղել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օդաչուն նախ հանգիստ թակում է օդաչուական խցիկի դուռն ու ոչ մի պատասխան չի ստանում, իսկ հետո սկսում է հարվածել դռանը, սակայն` ապարդյուն: Այնուհետև լսվում է, որ նա փորձում է կոտրել դուռը: