ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձի դեմ քաղաքացիական հայց է ներկայացվում դատարան, բայց նա հանրապետությունում չէ, ապա այս դեպքում ինչպե՞ս են զարգանում հետագա գործընթացները:

Բարսեղ Մամիկոնյան (38 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դա կախված է նրանից, թե ինչ հայց կարող է լինել: Նախ` դատարանի կողմից հայց է ծանուցվում, եւ եթե հայցվորը չի ներկայանում, ու պարզվում է, որ նա հանրապետությունում չէ, ապա դատական պրոցեսը կշարունակվի միայն այն  դեպքում, երբ պատասխանողը լինի երկրում: Իսկ եթե այդպես էլ չկարողանա վերադառնալ հանրապետություն, ապա կարող է դատին ընդհանրապես ներկա չլինել՝ փոխարենը այնտեղից ցանկացած մեկին լիազորագրելով, որն էլ արդեն իր փոխարեն կմասնակցի դատաքննությանը: Օրինակ, եթե ինչ-որ մեկի ծանուցում է, ապա շահագրգիռ անձը, ասենք` հայրը, մայրը կամ ամուսինը (կինը) տեղեկացնում է մյուս կողմին, ու եթե ինքը չի կարողանում ներկայանալ, ապա այնտեղից կարող է ցանկացած մեկին լիազորել, որ իր փոխարեն այդ լիազորված անձը գնա եւ մասնակցի դատական պրոցեսին: Իսկ եթե ոչ, ապա ինքը կարող է գալ, ներկա գտնվել:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է լինում այն դեպքում, երբ հանրապետությունից բացակայող քաղաքացին հարմար մեկը չունի, ում կարող է լիազորել՝ դատարանում ներկայացնելու եւ պաշտպանելու իր շահերը: Այս դեպքում էլ ելքը, հավանաբար, հեռակա փաստաբան վարձելու միջոցով է գտնվում:




Լրահոս