Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Մարտի 30-ի` լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ ժամը 03-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է գոտկային ձախ հատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ՝ Էդգար անունով:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան-Ֆուչիկ խամերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: