Ժողովուրդ. Ոստիկանությունը ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Երևանի տարբեր գիշերային ակումբներում ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Ու հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են նման ստուգումները: Թերթը տեղեկացել է, որ դրանք անցկացվում են շների միջոցով: Համաձայն մայրաքաղաքում պտտվող լուրերի` ոստիկանները գիշերային ակումբներում փնտրում են զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր: Մեկնաբանություն ստանալու նպատակով թերթը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից փոխանցել են. “Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելուն, հասարակական կարգի պահպանմանը, ինչպեն նաև հանցագործությունների կանխմանը”:




Լրահոս