Հրապարակ. Քոչարյանի եվ Ծառուկյանի ջրերը նույն առվով չեն հոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ջրերն այնքան էլ նույն առվով չեն հոսում, և վերջին շրջանում Ծառուկյանն անկանխատեսելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ “Հրապարակ”-ի լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանին պաշտպանելու նախորդ տարվա հուշագիրը ստորագրելուն Քոչարյանը դեմ է եղել, Գագոն գնացել-եկել, ծամծմել է, հետո էլ ասել է, որ ստորագրելու է, Քոչարյանն էլ նետել է` քանի որ ինքնուրույն ես որոշումները կայացնում, ինքդ էլ որոշի` ոնց ուզում ես: 
Քոչարյանի թիմում կարծում են, որ Ծառուկյանը միտումնավոր է նման բաներ անում, որպեսզի ինքնուրույնություն ձեռք բերի: Իսկ իրականում նրա վրա մեծ է խնամու` Հովիկի ազդեցությունը, ինչն էլ ահավոր “նյարդայնացնում” է Քոչարյանին:




Լրահոս