
Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել «Պորտու»-ի և Ալժիրի հավաքականի հարձակվող Յասին Բրահիմիի ծառայություններով:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ լոնդոնյան ակումբը 25-ամյա հարձակվողի համար պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել: Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Բրահիմին դարձել է 6 գոլի և գոլային 1 փոխանցման հեղինակ: