Նիկոլ Փաշինյանը Պավել Մանուկյանին հորդորել է դադարեցնել հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է նրանց: Նա այդ մասին հայտնել է համացանցի իր էջում: Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վահե Մկրտչյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին, Ալբերտ Մարգարյանին:

Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին»:




Լրահոս