
Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է իր 5 երեխաներին սպանած մի կնոջ, որոնց նա սպանել է տարբեր տարիներին եւ թաղել ծաղկամանների մեջ` իր ծնողների տան այգում: Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի 28-ամյա բնակչուհին, որի անունը գերմանական օրենքների համաձայն չի հրապարակվում, ընդունել է, որ սպանել է իր 2 նորածին երեխաներին: Նրանց մարմինները հայտնաբերվել են 2006-ին եւ 2007-ին: Նրա հանդեպ 5 սպանության մեղադրանք է հարուցվել, քանի որ ոստիկանությունը նրան կասկածում է եւս 3 երեխաների սպանության մեջ: