«Յուրաքանչյուր կուսակցություն կներկայացնի իր դիրքորոշումը: Թե դրա արդյունքում նոր հռչակագիր, հուշագիր կամ հայտարարություն կլինի, դա արդեն տեխնիկական խնդիր է»:Գալուստ Սահակյան. «Հայոց աշխարհ»Իհարկե, տեխնիկայի խնդիր է դիրքորոշման ձեւը, կարեւորը բովանդակությունն է: Իսկապես կարելի է հասկանալ Գրիգորիչի մտահոգությունը. նա հայտարարեց կոնկրետ ծրագրի մասին, որը ԲՀԿ-ն իր ազդեցիկ ուժերի միջոցով «բնում խեղդեց»: Հիմա արդեն հայտարարում է, թե կարեւոր չէ ինչ կլինի, միայն թե «բարաթ լինի»: Թե չէ ԲՀԿ-ն կարող է այսօր հայտարարել, թե սատարում է Սերժ Սարգսյանին, վաղը հրաժարվի, բա թուղթ չլինի՞ երեսով տալու համար: Իսկապես պահպանողական կուսակցություն է ՀՀԿ-ն: Եթե զույգերն «իրար հետ են ապրում», ապա պիտի բարի լինեն գրանցվելՔԿԱԳ «Զագս»-ում: Թե չէ ասել` եկեք ապրենք, կիսենք եկամուտը, բայց չգրանցվենք, մի տեսակ ազնիվ չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ