Հռոմի պապի պլանշետն աճուրդում վաճառվել է գրեթե 40.000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի iPad պլանշետն Ուրուգվայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 30.500 դոլարով. հայտնում է Reuters գործակալությունը:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում գտնվող «Կաստելլս» աճուրդի տունը հայտարարել է, որ խաղադրույքը կատարվել է հեռախոսով, իսկ գնորդը ցանկացել է անանուն մնալ:

Ինչպես հայտնում է  Reuter-ը, իր iPad-ը Հռոմի պապն ավելի վաղ նվիրել էր ուրուգվայցի հոգևորական Գոնսալո Աեմիլիուսին, որի հետ հանդիպել էր Վատիկանում: Պլանշետի վրա կա Ֆրանցիսկոս պապի ստորագրությունը:

Պլանշետի վաճառքից ստացված գումարները կտրամադրվեն Ուրուգվայի աղքատ երեխաների համար նախատեսված դպրոցին:




Լրահոս