
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան կվերադառնա մարզումներին հաջորդ շաբաթ:
Հարձակվողը կարող է մասնակցել ապրիլի 26-ին կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Կոստան վնասվածք էր ստացել ապրիլի 11-ին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում: