Ինչպես հայտնել էինք, այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: Armlur.am-ին համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը հայտնեց, որ Արմեն Մարգարյան անուն-ազգանունով մի տղամարդ Սևանի ափին փորձել է ձուկ որսալ, մի փոքր առաջ գնալու նպատակով ռետինե նավակ է նստել, սակայն քամին շպրտել է դիմացի ափ:
ՏԿԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Արամ Մարգարյանի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:
Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:
Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: